Գիտե՞ք, որ...
9 հանճարեղ պատահական հայտնագործություն. 1in.am
1. Մրգասառույց. 110 տարի առաջ 11-ամյա Ֆրենկ Էպերսոնը պատահաբար պատուհանագոգին թողեց լիմոնադով լի բաժակը, որի մեջ փայտիկ կար, որով նա խառնում էր լիմոնադը: Գիշերվա սառնամանիքից լիմոնադը սառել էր: Առավոտյան Ֆրենկը բաժակից դուրս հանեց փայտիկի վրա սառած լիմոնադը և համտեսեց: 18 տարի անց նա գրանցեց իր հայտնագործությունը:
2. Տոպրակով թեյ

1908թ Նյու Յորքից վաճառական Թոմաս Սալիվանը գովազդի նպատակով սկսեց իր գնորդներին ուղարկել թեյի փոքրիկ տոպրակեր՝ մեկանգամյա օգտագործման համար: Գնորդներից շատերը միանգամից տոպրակերը մտցնում էին եռացրած ջրի մեջ՝ կարծելով, թե հենց դա է օգտագործման եղանակը: Սալիվանը իմացավ այդ մասին և սկսեց մասսայականացնել իր գյուտը:
3. Կպչուկներ

Շվեյցարացի Ժորժ դե Մեստրալը որսից հետո այնքան դժվարությամբ էր շան մազերից հեռացնում փշաբույսը, որ որոշեց մանրադիտակով ուսումնասիրել, թե ինչն է պատճառը: Երկար տարիներ Դե Մեստրալը փորձում էր կրկնօրինակել բնությունը, վերջիվերջո դա հաջողվեց նրան: Նա գրանցեց կպչուկների իր գյուտը:
4. Սուրճ եփելու զտիչ

Գերմանուհի Մելիտ Բենցիին վրդովեցնում էր այն երևույթը, որ երբ սուրճ էր խմում, ատամների տակ միշտ ճռռում էր սուրճի նստվածքը: Տնային տնտեսուհին որոշեց լուծում տալ այդ խնդրին. նա ծակծկեց պահածոյի տուփի հատակը, նրա վրա դրեց տետրի մի թուղթ և լցրեց սուրճ: 35 տարեկանում նա գրանցեց իր գյուտը:
5. Գարեջրի խցան

Ատամնավոր մետաղե այդ խցանն իռլանդացի Վիլյամ Պեյնտերի 80-րդ փորձն էր, ինչ-որ բան հնարելու: 1892-ին գյուտարարը գտավ շիշը հերմետիկ փակելու և հեշտությամբ բացելու հանճարեղ լուծումը:
6. Գնդիկավոր գրիչ

Հունգարացի լրագրող Լասլո Բիրոնեն չէր սիրում փետրավոր գրիչները, որովհետև նրանցով գրելիս թանաքոտվում էր: Ժամանակակից գնդիկավոր գրչի գաղափարը նրա գլխում ծագեց այն ժամանակ, երբ տեսավ, թե ինչպես են երեխաները խաղում ապակե գնդիկներով. դրանցից մեկը ջրափոսի միջով գլորվելով իր հետևից հետք թողեց:
7. Պահածոներ

Նապոլեոնի բանակի ամենամեծ խնդիրներից մեկը մթերքն էր: Բոնապարտը մեծ պարգև էր խոստացել նրան, ով կկարողանա պահածոյացնել մթերքը: Առաջին անգամ դա արեց ֆրանսիացի հրուշակագործ Նիկոլյա Ապերը:
8. Կպչուն ժապավեն

1896-ին համբուրգցի դեղագործ Օսկար Տրոպլովիցընաշխատում էր բժշկական կպչուն սպեղանի ստեղծելու ուղղությամբ: Փորձերից մեկն անհաջող ստացվեց. ժապավենն այնքան ուժեղ էր կպչում մարմնին, որ վնասում էր այն:
9. Դյուբելներ

Մի անգամ 94-ամյա գյուտարար Արթուր Ֆիշերին պետք էր պատին ամրացնել ծանր դարակներ, և նա ստեղծեց այնպիսի հարմարանքներ, որոնք հիշեցնում են ժամանակակից դյուբելները:
16.06.2015 Կարդացեք նաև
03.03.2025
ԱՄԵՆԱԸՆԹԵՐՑՎԱԾ ՀՈԴՎԱԾՆԵՐԸ
-
Ժողովրդական դեղամիջոցներ
-
Հղիություն. 4-րդ ամիս
-
Հղիություն. 7-րդ ամիս
-
Կոճապղպեղ նույնն է՝ իմբիր, Ginger եւ Zingiber Officinale
-
«Արագիլ» հիմնադրամը ստեղծված է՝ օգնելու անպտղությամբ տառապող զույգերին. Կարինե Թոխունց
-
Հղիություն. 6-րդ ամիս
-
Ամուսնական առաջին գիշերը
-
Հղիություն. 2-րդ ամիս
- 4-7 ամսական երեխաների սնուցումը
-
Ընկերության մասին
-
Խնձորը` պզուկների դեմ. ազատվիր նրանցից 1 գիշերվա ընթացքում
-
Ինչպես ազատվել անցանկալի մազերից
-
Դդում
-
Պարզվում է ապագա երեխայի սեռը կախված է մայրիկի սնունդից
-
Հիվանդություն, որը փոխում է մեր կյանքը` կրծագեղձի քաղցկեղ
-
Կոճապղպեղ՝ նիհարելու համար (կոճապղպեղի թեյ)
-
Սեռական գրգռում
-
Արգանդի միոմա. նախանշանները, պատճառներն ու բուժումը
-
Հղիություն. 1-ին ամիս
-
Չիչխանի օգտակար հատկությունները
-
Երիցուկ դեղատնային - Ромашка аптечная - Matricaria chamomilla L.
-
Քարավուզ (նույն ինքը՝ նեխուր)
-
Ինչպես ազատվել բերանի վատ հոտից`պարզ միջոց
-
Հեշտոցային արտադրության պատճառները. մասնագետի անդրադարձը
-
Կրծքի ցավե՞ր ունեք. ինչ անել
-
Դիմակներ` մազերի համար
-
Ընդհանուր տեղեկություններ մարմնի համակարգերի մասին
- Բերանի խոռոչի լորձաթաղանթի ախտահարումը սովորական բշտախտի ժամանակ (սկիզբը` նախորդ համարում)
- Խոսենք այդ մասին. ձեռնաշարժություն
-
Հիվանդություն, որի համար պետք չէ ամաչել (թութք)
-
Ընտրություն ըստ հորոսկոպի
-
Հղիությունը և նախապատրաստվելը դրան
-
Երբ գլխացավն ախտանիշ է: Հանճարեղ և օժտված մարդկանց հիվանդություն
-
Լեղաքարային հիվանդություն. բուժման մեթոդները
-
Սեռական թուլության առաջին նախանշանները. news.am
-
Ուլտրաձայնային դոպլերոգրաֆիա (երկակի (դուպլեքս) անոթների)
-
Էկզեմայի տեսակները և բուժումը
-
Իրիդիոսքրինինգ
-
ՈւՆԱԲԻ: Արևելյան բժշկության գաղտնիքները
-
Գամմա-դանակը նշտարի փոխարեն















Գիտական բժշկություն
Հիվանդություններ
Ավանդական բժշկություն
Առողջ ապրելակերպ
Կոսմետոլոգիա
Բժշկական իրավունք
Ալգորիթմեր, թեստեր
Թվեր, փաստեր, դեպքեր
Պատմական խրոնիկա
Աֆորիզմներ
Կարիերային սանդուղքով
Երեխա
Կին
Տղամարդ
Ռեյթինգային համակարգ